
Լիբանանում Ամանորի գիշերը տեղի ունեցած հրաձգությունների համար երկրի տարբեր շրջաններում 34 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը՝ նշելով, որ անկանոն բացված կրակից քաղաքացիներ են տուժել, վնասվել է 3 օդանավ։
Ամանորի գիշերը մի շարք քաղաքացիներ անկանոն կրակ են բացել օդում՝ անտեսելով օրենքն ու ներքին անվտանգության ծառայության նախազգուշացումները։
Ավելի վաղ հաղորդվել էր պատահական արձակված փամփուշտից սիրիացի կին փախստականի մահվան և տարբեր շրջաններում ևս 3 անձի վիրավորման մասին, այդ թվում՝ երեխայի։
Ձերբակալվածների անունները ներկայացվել են հանրությանը։