ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ազատվելու է աշխատանքից, վերջինիս փոխարինելու է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Սակայն Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում կարճ հայտնեց, որ նման տեղեկություններ չունի։
«Եթե նման բան լինի Ձեզ կտեղեկացնեմ։ Այս պահի դրությամբ ոչինչ ասել չեմ կարող»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 1-ին Armlur.am-ը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է իշխանությունը «կիսել»: Գրել էինք, որ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Իսկ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին էլ ազատվելու է աշխատանքից, փոխարինող են փնտրում:
Լիդա Եղիազարյան