
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հունվարի 4-ին այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկացնում է Պարգև Սրբազանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը:
Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ: