Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադարմը:
Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին գտնվում, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։
Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում։