
Բրազիլիայում այսօր գործադուլ են անում բանկային եւ փոստային աշխատակիցները,-գրում է Agence France Press -ը:Բրազիլական 26 նահանգում եւ մայրաքաղաք Բրազիլիայում գործադուլին մասնակցում են 7950 բանկային տարբեր բաժիններ, որոնք կազմում են ընդհանուր համակարգի 40 %-ը: Ծառայողները պահանջում են դրամի արժեզրկմամբ պայմանավորված աշխատավարձերի վերանայում: