Երևան-Երասխ ճանապարհին hունվարի 4-ին մահվան ելքով վթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
«Ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-5312» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և կողաշրջվել․ Վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1980 թ. ծնված Լաուրա Մարգարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։