ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ նշանակումներ և ազատումներ են եղել Արցախում՝ պատերազմից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի փոփոխություններ է կատարել կառավարության կազմում: Օրինակ  Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: Ստորագրված մեկ այլ հրամանագրով՝ Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

Պատերազմից առաջ եւս եղել էին պաշտոնանկություններ և նշանակումներ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրով Միքայել Վիրաբյանն ազատվել էր Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այդ պաշտոնում նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

Նոյեմբերի 16-ին Սամվել Բաբայանն ազատվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Եվ այսպես` Արցախի նախագահի դեկտեմբերի 30-ի հրամանագրով Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Դեկտեմբերի 29-ին Գևորգ Գրիգորյանը նշանակվեց Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: Դեկտեմբերի 28-ին Աշոտ Բախշիյանը նշանակվեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար: Դեկտեմբերի 24-ին Արտակ Բեգլարյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Արցախի ՄԻՊ-ի պաշտոնից:

Դեկտեմբերի 22-ին Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվեց ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվեց ԱՀ առողջապահության նախարար: Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս