ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր տարածքներ՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո. քարտեզը փոխվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակվել է Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների նոր քարտեզը: Հունվարի 5-ի տարբերակում Արցախի վերահսկողաթյան տակ գտնվող տարածքներին ավելացվել են Շուշիին հարակից որոշ նոր տարածքներ: Եվ այս ֆոնին հետաքրքիր է, որ երեկ վերաորակավորվել է ռուսական ուղղաթիռի խոցման հոդվածը եւ այն դարձել “միտումնավոր սպանություն”:

Մասնավորապես, Ռուսաստանի ռազմական դատախազությունը վերաորակել է և ավելի ծանր հոդվածի տակ է դրել ղարաբաղյան պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին Հայաստան-Նախիջևան սահմանին ռուսական ռազմական ուղղաթիռը խոցելու քրեական գործը։

Այն արդեն քննվելու է երկուսից ավելի մարդու դիտավորյալ սպանության հոդվածով, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։

Սկզբում գործը հարուցվել էր անզգուշորեն մահ պատճառած խախտումների հոդվածով, որի առավելագույն պատիժը 7 տարի է։

Ադրբեջանական կողմից ուղղաթիռը խոցելու հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։ Միջադեպից անմիջապես հետո ադրբեջանական կողմը ընդունել էր մեղքը ու Ռուսաստանից ներողություն խնդրել։ Բաքվի ներողությունը Մոսկվան բավարար էր համարել։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս