
Երեկ` հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Սպիտակի բնակիչ, 19-ամյա Արմեն Փահլևանյանը, վարելով Պաշտպանության նախարարությանը պատկանող «Սատկո» մակնիշի ՊՆ համարանիշներով ավտոմեքենան, զորամասի տարածքից դուրս գալուց վթարի է ենթարկվել, որի հետևանքով ինքը և ավտոմեքենայում գտնվող ուղևորներ` Աշտարակի բնակիչ, 19-ամյա Գրիգոր Կարապետյանը, Տաշիրի բնակիչ, 18-ամյա Մենուա Մարտիրոսյանը, Մարտունու բնակիչ, 18-ամյա Շիրազ Հայրապետյանը, Իջևանի բնակիչ, 18-ամյա Գևորգ Սարուխանյանը, Արարատի բնակիչ, 20-ամյա Նիկոլայ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:Իսկ ավտոմեքենայում գտնվող, Նոր Նորքի բնակիչ, 21-ամյա, ավագ Հայկ Դավթյանը վթարի արդյունքում մահացել է:Փաստի առթիվ ՊՆ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: