
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները, Ռիա «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է:
Բալասանյանը հայտարարել է, որ շփման գծում ևս պարբերաբար խախտումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը փորձում է սադրիչ գործողություններ հրահրել, մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը չի տրվում սադրանքների:
«Բոլոր գրանցված խախտումների մասին տեղյակ են պահում ռուս խաղաղապահ ուժերին, բարձրացված հարցերին առայժմ մասնակի են լուծումներ տրվում, սակայն այդ ուղղությամբ դրական տեղաշարժ կա»,- հայտնել է Վիտալի Բալասանյանը: