Հայերի Սուրբ Ծննդյան օրը հիշում եմ արցախահայերին՝ նոր ցեղասպանության զոհերին. Վալերի Բուայե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն գրառում է կատարել՝ նշելով, որ հայերի Սուրբ Ծննդյան օրը հիշում է արցախցիներին, որոնք նոր ցեղասպանության զոհ դարձան: Այս մասին գրառումը Բուայեն կատարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայոց այս Սուրբ Ծննդյան օրը հիշում եմ արցախահայերին՝ նոր ցեղասպանության զոհերին։ Մտածում եմ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ու Դադիվանքի մասին: Մտածում եմ այդ ժառանգության մասին: Մտածում եմ քրիստոնյաների սպանությունների մասին: Եկեք չմոռանանք, հանդիմանենք և պայքարենք»,- գրել է Բուայեն:




Լրահոս