
Լոս Անջելեսի բնակիչները վրանային ճամբար են ստեղծել քաղաքապետարանի շենքի դիմաց, իսկ անցնող մեքենաները, որպես աջակցություն, միացրել են ազդանշանները: Նրանք բողոքում են կառավարության կոռուպացված լինեու համար: Ոստիկանության աշխատակիցների հավաստմամբ`ցույցը շատ խաղաղ է եղել: Ցուցարարները պատրաստվում են վրաններում անցկացնել արդեն երկրորդ օրը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նյու Յորքում ձերբակալվել է 700 ցուցարար, որոնց այնուհետեւ ազատ են արձակել: Նյու Յորքում “Գրավեք Ուոլ Սթրիթը” ակցիան շարունակվում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ: Նրա մասնակիցները հանդես են գալիս ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների եւ կորպորացիաների չարաշահումների դեմ: