Հայաստանում կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
4-ամսյա կարանտինը մինչեւ հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչեւ այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։