Յուրի Ջորկաեֆը հյուրընկալել է արցախցի երեխաների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «SoftConstruct» ընկերությունում հյուրընկալել է մի խումբ արցախցի երեխաների։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի նախաձեռնած միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ են անցկացրել և նվեր ստացել պլանշետներ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը երեխաների հետ զրույցում խոսել է կրթության կարևորությունից՝ ընդգծելով, որ այն ամենահզոր զենքն է, իսկ կրթված հասարակությունը՝ հզոր պետության գրավականը:

«SoftConstruct» ընկերության աշխատակիցներն էլ երեխաներին ներկայացրել են ՏՏ նորարարական մի շարք լուծումներ, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտության ընտրության գործում ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։




Լրահոս