
Հունվարի 5-ին՝ ժամը 21։31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս.Հակոբյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22:55-ին:
Այրվել է երկհարկանի տան պատշգամբի մոտ 2 քմ հատվածում կուտակած աղբը, ննջասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ), փայտե երկու դուռ և երկու պատուհան:
Հրդեհի հետևանքով աջ դաստակի այրվածքներ է ստացել տան բնակիչը, ով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: