Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին ճեղքելով ոստիկանական պատը ներուժել են Կոնգրեսի շենք՝ Կապիտոլիում, խափանելով նախագահական ընտրությունների վերջին քայլերից մեկը՝ ընտրությունների արդյունքների վավերացումը։ Օրենսդիրները տարհանվել են։
Ցուցարարներն առանց խոչընդոտի թափառել են շենքի միջանցքներում: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Նախնական տվյալներով կա 4 զոհ։
Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսը վավերացնում էր նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը երդմնակալության արարողությամբ պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։ Թրամփը դիմել է ցուցարարներին և խնդրել խաղաղ ցույց անել:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփի հրամանով ազգային գվարդիան բերվել է Կոնգրեսի շենքի մոտ իրավակարգը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ Թրամփը բողոքարկել է ընտրությունների արդյունքները մի քանի նահանգներում, սակայն արդյունքի չի հասել:
Մանրամասները՝ տեսանյութում