Վաղը Հայաստանում այս տարվա առաջին աշխատանքային օրն է: Armlur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առավոտյան կառավարության նիստ հրավիրել: Բանն այն է, որ հունվարի 11-ին` երկուշաբթի օրը լրանում է Հայաստանում 6 ամսով հայտարարված կարանտինի ժամանակը ու կառավարությունում արդեն որոշում կա այն ևս 6 ամսով երկարաձգելու:
Այսինքն մինչև ամառը Հայաստանում կրկին կորոնավիրուսով պայմանավորված լինելու է կարանտին: Ըստ մեր տեղեկությունների քաղաքական իշխանություններին ՀՀ առողջապահության նախարարն է համոզդլ ևս 6 ամսով կարանտին սահմանել, քանի որ ըստ նախարարության առաջիկայում հնարավոր է կրկին վիրուսը «գլուխ» բարձրացնի: Իսկ ինչ վերաբերվում է մյուս գերատեսչություններին, ապա վաղվանից բոլորն աշխատսնքի են:
Հայրենի օրենսդիրները ևս խորհրդարանում են լինելու, քանի որ ԱԺ հանձնաժողովներում ևս աշխատանքները սկսվում են:
Նշենք նաև, որ փողոցում ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը ևս հայատարարել է, որ առաջիկա օրերին սկսելու է իր ակտիվ պայքարը: Կլինեն անհնազանդության ակցիաներ, ակտիվիստները Երևանի տարբեր փողոցներ կփակեն, ինչպես նաև հանրահավաքներ: Այսինքն 2021 թվականի առաջին աշխատանքային օրը թեժ է լինելու:
Սոնա Գրիգորյան