
Եգիպտոսում բանակի հասցեին մեղադրանքներ հնչեցրած եւ դրա համար ձերբակալված բլոգերը գտնվում է ծանր վիճակում,- հաղորդում է Reuters -ը, բլոգեր Մայքել Նաբիլը տառապում է անեմիայով եւ երիկամների լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով նրա կյանքը վտանգի տակ է: Բացի այդ, օգոստոսի 23-ից նա հացադուլ է հայտարարել եւ միայն ջուր է խմում: Որոշ տեղեկություններով` օգոստոսի 30-ին նա հրաժարվել է նաեւ ջրից: Հիշեցնենք, որ մարտին Եգիպտոսի ռազմական տրիբունալը Նաբիլին դատապարտել է 3 տարվա ազատազրկման Եգիպտոսի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով:Իրավապաշտպանները սեպտեմբերի վերջին Եգիպտոսի գլխավոր դատախազից տեսակցություն էին խնդրել 25-ամա բլոգերի հետ, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել: