ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտովաճառքով զբաղվողները՝ խնդրի առջև․ վաճառքը պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 75 մլրդ 182 մլն 100 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 29.1 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առեւտրականները լուրջ խնդրի առաջ են կանգնած՝ արդեն մեկ տարի է՝ ինչ առեւտուր չկա: Կհիշեք՝ նախորդ տարվա հունվարի սկզբից ավտոմեքենաների հնարավոր գնորդները` ղազախները ավտոշուկա ոտք չեն դրել: Բացի այս, մյուս ավտոմեքենաների առեւտուր չլինելու մյուս պատճառը կորոնավիրուսն է։

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք նաեւ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս նվազել է` կազմելով 15.7 տոկոս: Ի դեպ, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 10 ամիսներին պակասել է 8 տոկոսով:
Մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում 2020 թվականը լարված է եղել. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա։ Ապա նաեւ՝ պատերազմը։

Ս․Հ

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս