
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի իրենց բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47650 տեղահանված՝ տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի:
Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 47653 տեղահանված:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: