Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքում ականազերծման ուղղությամբ աշխատանքը։

Ռիա նովոստին, հղում անելով ՌԴ ռազմական գերատեսչությանը, հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 5 հեկտար տարածք, հայտնաբերել և դուրս բերել ոչնչացնելու համար 1105 պայթուցիկ առարկա։

ՊՆ-ից հայտնել են, որ 2020 թ-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են գրեթե 440 հա տարածք, շուրջ 165 կիլոմետր ճանապարհ, 618 բնակելի շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել 21755 պայթուցիկ առարկա։




Լրահոս