
Առողջարարական վազքը Մինսկի զբոսայգիներում այսուհետեւ հավասարեցված է չարտոնված ակցիաներին։ Այդպիսի հիմնավորմամբ բելառուսական միլիցիոներներն արգելել են Մինսկի մարզական ակումբներից մեկի անդամներին` հավաքվելԳորկու անվան զբոսայգում եւ միասին սպորտով զբաղվել,- գրում է Utro. ru -ն։ Տեղեկացնենք, որ Բելառուսի խորհրդարանն այս օրերին քննարկում է “Զանգվածային միջոցառումների մասին” օրենքի նոր նախագիծը, որի կետերից մեկով նախատեսվում է իրավախախտում համարել ոչ միայն կազմակերպված գործողությունները, այլեւ կազմակերպված անգործությունը։