
Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի հեռանալուց հետո կգլխավորի արքայական ակումբի և Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը: Այս մասին տեղեկացնում է AS-ը։
43-ամյա Ռաուլը 2018 թվականից մարզչական աշխատանք է կատարում «Ռեալի» պատանեկան թիմերում։ 2019թ․ մայիսից նա «Ռեալի» պահեստային թիմի գլխավոր մարզիչն է։