2011թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին սափրագլուխները Ռուսաստանում սպանել են 16 եւ վիրավորել 90 օտարերկրացիների,- գրում է Ria Novosyi -ին։ “2011թ. ցեղապաշտական հարձակումների զոհ է դարձել 16 մարդ։ Հարձակումներն իրականացվել են Ռուսաստանի 25 շրջաններում, հիմնականում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Մոսկվայում եւ նրա հարակից շրջաններում սպանվել է 11, վիրավորվել` 19 մարդ։ Իսկ Սանկտ Պետերբուրգում սպանվել է 3, վիրավորվել 22 օտարերկրացի։ Հարձակումների հիմնականում ենթարկվել են Կենտրոնական Ասիայի` 9 զոհ, 19 վիրավոր, Կովկասի `6 զոհ, 9 վիրավոր, բնակիչներն ու սեւամորթները։ Հարձակումների են ենթարկվել նաեւ տարբեր կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ինչի հետեւանքով վիրավորվել է 16 մարդ”,– նշվում է զեկույցում։ Նշենք, որ նախորդ տարիների համեմատ 2011-ի ցեղապաշտական հարձակումների թիվը Ռուսաստանում նվազել է։
Սափրագլուխների ձեռքով 16 մահ եվ 90 վիրավոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ