ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով որքան պետք է վճարի Զինվորների ապահովագրության հիմնադրամին. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ կողմից ընդունված օրենքի համաձայն փոխվել են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը:

Նախկինում 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, սահմանվել է սանդղակ, որի համաձայն կախված եկամտի չափից աշխատողները կվճարեն 1500-ից մինչև 15 000 դրամի չափով  վճար: Իսկ Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այն կկազմի 18-ից 180.000 դրամ։

Այսպես, 2021թ. հունվար ամսից ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարը կվճարվի հետևյալ դրույքաչափերով՝

մինչև 100.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.500 դրամ

100.001-ից մինչև 200.000 դրամի դեպքում՝ 3.000 դրամ

200.001-ից մինչև 500.000 դրամի դեպքում՝ 5.500 դրամ

500.001-ից մինչև 1.000.000 դրամի դեպքում՝ 8.500 դրամ

1.000.001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15.000 դրամ

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կվճարեն հետևյալ դրույքաչափերով՝

մինչև 1.200.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18.000 դրամ

1.200.001-ից մինչև 2.400.000 դրամի դեպքում՝ 36.000 դրամ

2.400.001-ից մինչև 6.000.000 դրամի դեպքում՝ 66.000 դրամ

6.000.001-ից մինչև 12.000.000 դրամի դեպքում՝ 102.000 դրամ

12.000.001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180.000 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս