
Ժամկետային զինծառայողների մի խումբ ծնողներ կրկին հավաքվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիներին Արցախ չտանեն ծառայության: Ծնողներից մի քանիսին քիչ առաջ հրավիրեցին համալսարանի տարածք, մյուսները սպասում են նրանց վերադարձին:
Նշենք, որ երեկ ևս Ղարաբաղում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ռազմական համալսարանի շենքի մոտ։ Նրանք մտահոգություններ ունեին կապված Արցախ տանող ճանապարհի անվտանգության հետ և պահանջում էին հստակ տեղեկություն ու անվտանգության երաշխիքներ։ Ծնողների մի մասը ներս գնաց՝ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու, սակայն դուրս գալով նշեցին, որ իրենց մտահոգությունները փարատված չեն։