Նոյեմբերի 9-ից հետո ունենալու ենք հունվարի 11-ը, եւ ես որեւէ դրականի ակնկալիք չունեմ: Բայց մենք ավելի լայն համատեքստում պետք է նայենք, թե մեր պետականությունն ուր է գնում: Այս մասին այսօր մտավորականների, մշակույթի և գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց պատմաբան Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանը խորագույն ճգնաժամի մեջ է, որից պետք է ելքեր փնտրել. «Այդ ելքերը կան: Մենք կարող էինք ունենալ ավելի մեծ աղետ եւ ավելի մեծ կորուստներ: Չպետք է թույլ տալ, որ մեր ճակատագիրը որոշվի բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։