
Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը ։
Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:
Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Մանրամասները ՝տեսանյութում․