Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հունվարի 9-ին հայտնել է, որ Գերմանիայում ավելի քան 500 հազար մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
«Այն ավելի ու ավելի լավ է աշխատում», -խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Յենս Շփանը։
Պատվաստումների մեկնարկը Գերմանիայում տրվել է դեկտեմբերի 27-ին: Համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության ընդունած ազգային ծրագրի, առաջնահերթ պատվաստվում են 80 տարեկանից բարձր անձինք, ծերանոցների բնակիչներն ու աշխատակիցները, ինչպես նաև կլինիկաների վերակենդանացման բաժանմունքի և շտապ օգնության բժշկական անձնակազմերը, որոնք գտնվում են վարակի «ռիսկի գոտում»: