Ինդոնեզիայում բացահայտել են ինքնաթիռի կործանման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջակարտայի մոտակայքում կործանված ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռը վթարային ազդանշաններ չի տվել, հաղորդում է Antara գործակալությունը ՝ վկայակոչելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական վարչության գործողությունների և պատրաստվածության բաժնի ղեկավարի տեղակալ Բամբանգ Սուրիո Հաջին:

«Մենք պետք է որոշենք, թե ինչու այն չի փոխանցել ազդանշանը … Ավստրալիան նույնպես ազդանշան չի ստացել։ Ուստի որոնողափրկարարական վարչությունը դեռ փորձում է պարզել, թե ինչու վթարային ռադիոկայմը չի փոխանցել ազդանշանը», – հայտարարել է նա»։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սամադին ավելի վաղ հաստատել էր, որ ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը Ջակարտայից ոչ հեռու ընկել է ջրի մեջ: Ավիաընկերության տվյալներով ՝ օդանավում ընդհանուր առմամբ 62 մարդ է եղել ՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ։

Նախնական տվյալներով, ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները և մարմինների մի մասը:




Լրահոս