Ռուսաստանյան խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին: Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում»,- ասված է հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքում առկա են մարզական համալիր, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն և այլն:




Լրահոս