Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների պատվիրակությունը հունվարի 14-ին կժամանի Չինաստան նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառների հետաքննության համար: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, այցի ընթացքում օտարերկրացի մասնագետները «համատեղ հետաքննություն կանցկացնեն չինացի գիտնականների հետ»:
Հունվարի 5-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հիասթափություն է հայտնել այն պատճառով, որ Չինաստանի իշխանությունները ձգձգել են փորձագետների միջազգային գիտական խմբի ժամանման թույլտվություն տալու հարցը:
Ինչպես այնուհետեւ պարզաբանել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, այդ ուշացումը բացատրվում է «համավարակի պայմաններում պաշտոնական ընթացակարգերի յուրահատկությամբ»:
Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ինչից հետո տարածվել է երկրների մեծ մասում: 2020 թվականի մարտի 11-ին միջազգային կազմակերպությունն այն համավարակ է ճանաչել։