ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հատնում է․
«Սիրելի՛ արցախցիներ
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն ազգանուն):
Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետևյալ տեղեկությունները՝
– ընտանիքի անդամների քանակը, կազմը,
– ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
– նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
– այլ տեղեկություն
Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Ստորև տեղադրում ենք դիմումի օրինակելի ձևը.
ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ
ՍԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԿԻՆ Մ.ԹԱԴՆԻԼՅԱՆԻՆ
դիմողի անուն ազգանուն
բնակության փաստացի վայր
կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար)
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ
Ընտանիքի անդամների քանակը
Կազմը
ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
Գրանցման հասցեն
Նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
Այլ տեղեկություն
Դիմող`
ստորագրություն, ազգանուն»