COVID-19֊ով տառապող հիվանդների մոտ կարող է առաջանալ ուղեղի դիսֆունկցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանդերբիլթի հետազոտական ​​համալսարանի գիտնականները, իսպանացի բժիշկների հետ միասին, պարզել են, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող COVID-19֊ով հիվանդները ավելի հաճախ տառապում են գլխուղեղի դիսֆունկցիաներից, քան շնչառական այլ հիվանդություններ ունեցողները: Այդ մասին տեղեկացնում է EurekAlert֊ը։ Ուղեղի դիսֆունկցիան կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ ապակողմնորոշումից և կենտրոնանալու անկարողությունից մինչև գիտակցության ամբողջական կորուստ։

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդները, միջին հաշվով, 12 օր ուղեղի դիսֆունկցիա ունեն: «Այս ցուցանիշները կրկնակի բարձր են, քան վերակենդանացման բաժանմունքում գտնվող մյուս հիվանդների մոտ, – ասում է Վանդերբիլտի համալսարանի հետազոտող Բրենդա Պանը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ընտանիքի անդամների և ընկերների հետ գոնե սոցիալական ցանցերի միջոցով շփման մեջ գտնվող հիվանդների մոտ ուղեղի դիսֆունկցիայի ախտանիշների առաջացման ռիսկը 30 %֊ով ցածր է:




Լրահոս