Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արման Հ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: