Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և անհայտ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում համապատասխան զորամասերի պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ժամանակ իշխանության անգործություն կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն էին հրավիրվել զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասաց Եգանյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:




Լրահոս