ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ օրերս վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանը, ով նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, մի քանի անգամ ազդեցիկ միջնորդությունների շնորհիվ կարողացել է ազատվել քրեական պատասխանատվությունից: Բայց վերջին գործով որեւէ մեկը չի դիմել: Նույն աղբյուրների հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու անգամ խնդրել է ոստիկանության բարձրաստիճան սպաներին, որ Արտուշ Հակոբյանին չնեղացնեն: «Խելոք, աշխատող տղա է, մեր տղան է». մոտավորապես այսպիսի ձեւակերպմամբ միջնորդություն է Ծառուկյանն արել իր կուսակցության Գառնու տարածքային կառույցի ղեկավար Սուրեն Հակոբյանի` Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդու համար, ինչը, բնականաբար, ընդունվել է: «Ժողովուրդ»-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել նաեւ Ծառուկյանից: Նրա մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը փոխանցեց, որ ԲՀԿ-ն չի ճանաչում Սուրիկի որդուն ու երբեւէ միջնորդություն չի արել նրա համար:




Լրահոս