ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Մանուլն այլեւս ՀՀ-ում «անհետացած» կենդանատեսակ չէ։ Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։

Մանուլ – կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ:

Սիրանույշ Կիրակոսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը:

Ալիսա Մանուկյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ: Վարկային զեկույցը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝

անձի նույնականացման տվյալներ,

վարկային պատմություն,

հանրային տվյալների բազաներից տեղեկություններ,

հարցումների վերաբերյալ տեղեկություններ:

Վարկային զեկույցում չեն արտացոլվում տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, ինչպես նաեւ անձի եկամուտին՝ բացառությամբ միջին ամսական եկամտի:

Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) եւ գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում; վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս