
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում ցանկանում է հասնել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, որի մասին խոսվում է արդեն գրեթե երկու ամիս, սակայն իրական արդյունք առայժմ չկա:
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը կտրուկ դեմ է Ադրբեջանի նախագահը, որը ռուսներին առաջարկում է սպասել մինչև Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի կառուցումը, սակայն ռուսական կողմը ուզում է ունենալ սեփական վերահսկողության տակ գտնվող օդանավակայան, և ամեն ինչ անելու է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը կյանքի կոչելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: