ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկայում կորոնավիրուսի իրավիճակի աշխուժացում կլինի. մասնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց, թե Հայաստանում նկատվում է համավարակի իրավիճակի կայունացում: «Չպետք է մոռանալ, որ Ամանորյա օրերին շփումներ են եղել եւ կանխատեսվում է, որ առաջիկա օրերին աշխուժացում կունենանք: Մենք ունենք թեստերի բավարար քանակություն, սակայն թվերի քչացման հետ կապված դիմելիությունն է նվազել և այդ պատճառով էլ թեստերն են քիչ կատարվում», – նշեց նա:

Նա նաև հավելեց, թե կարող ենք աշխուժացում ունենալ կապված ուսումնական պրոցեսների վերսկսման հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս