8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել Է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում Է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում Է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Օջախն ընկած Է տասը կիլոմետր խորության վրա: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում Է 6,8 մագնիտուդի մասին: ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաեւ չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչեւ հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ:
Տարածաշրջանում հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզեւը Instagram-ին հայտնել Է, որ իշխանությունները զննում են տները եւ սոցիալական օբյեկտները, հունվարի 12-ին պլանավորվում Է անցկացնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստ: Հենց Իրկուտսկում, տեղի իշխանությունների տվյալներով, ավերածություններ չկան, բոլոր օբյեկտներն աշխատում են հաստիքային ռեժիմով: Մինչեւ երեք բալ ուժգնությամբ հետցնցումներ են զգացվել նաեւ Կրասնոյարսկի երկրամասում: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են այն մասին, որ օրորվել են իրենց տան ջահերը, տեղաշարժվել են մահճակալները, իսկ ոմանք նշել են, որ իրենց մոտ ցնցումներից առաջ կաղկանձում Էին շները: Կրասնոյարսկի քաղաքապետարանում հաղորդել են, որ երկրաշարժից հետո տուժածներ ու ավերածություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: