ԱՄՆ-ում Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում մի քանի գորիլլաներ վարակվել են կորոնավիրուսով: AP-ն նշում Է, որ սա այդպիսի պրիմատների COVID-19-ով վարակման առաջին հայտնի դեպքն Է ԱՄՆ-ում, եւ, հնարավոր Է, նաեւ ամբողջ աշխարհում:
Ութ գորիլլաներիր երկուսը, որոնք միասին ապրում են այս պարկում, սկսել են հազալ, ասվում Է պարկի մամուլի տեղեկագրում: Նրանցից նմուշներ են վերցվել անալիզի համար, եւ դրանցում SARS-CoV-2 կորոնավիրուս են գտել: Պարզ չԷ, թե քանի գորիլլաներ են վարակվել: Նրանց շարունակում են միասին պահել հսկողության ներքո: Ենթադրվում Է, որ նրանք վարակվել են պարկի աշխատակցից: Նրա մոտ հաստատվել Է COVID-19, բայց հիվանդությունն ընթացել Է առանց ախտանշանների, եւ գորիլլաների հետ նա աշխատել Է միայն դիմակով:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հաստատել Է, որ առնվազն երկու գորիլլայի մոտ Է հայտնաբերվել վարակը, իսկ ընդամենը շնչուղիների հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել երեք կենդանու մոտ: Եթե չհաշվենք ոչ մեծ փորկապությունն ու հազը, գորիլլաներն իրենց լավ են զգում եւ չեն հրաժարվում ուտելիքից ու ջրից, մամուլի ծառայության միջոցով հայտարարել Է կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Լիզա Պետերսոնը: Նրա խոսքով՝ այստեղ հուսով են, որ կապիկները լիովին կապաքինվեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: