Հայաստանում կստեղծվեն ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վարկը հաստատվելուց հետո սահմանել տոհմային կենդանիների ձեռք բերման եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման հստակ ժամկետ, որը կապահովի վարկի նպատակային օգտագործումը, ինչը խախտելու դեպքում կդադարեցվի տրամադրված վարկի սուբսիդավորումը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկերը շահառուին տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին 0 տոկոս տոկոսա¬դրույքով։ Ի դեպ, ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեքը 450 հազար դրամ, մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանված է 900 մլն դրամը։
Մեզ հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ այս ծրագրով 3 շահառուի կողմից ձեռք է բերվել 851 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, ընդ որում 466-ը գլուխը Գեղարքունիքի, 300-ը՝ Տավուշի եւ 85-ը՝ Կոտայքի մարզերում։ Ծրագրի մեկնարկից փաստացի սուբսիդավորված գումարը կազմում է 18.2 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․