Չնայած աշխարհի շատ երկրներում բնակչությանը COVID-19 կորոնավիրուսից պատվաստելու լայնածավալ ծրագրերի մեկնարկին՝ 2021 թվականին աշխարհը չի կարողանա հասնել կոլեկտիվ իմունիզացիայի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ֊ի գլխավոր մասնագետ Սումի Սվամինաթանի խոսքով՝ այս տարի որոշ երկրներում բնակչությունը անպատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պայքարում: «Անգամ հիմա, երբ պատվաստանյութերը սկսել են պաշտպանել առավել խոցելի մարդկանց, մենք 2021 թվականին չենք կարողանա հասնել բնակչության որևէ մակարդակի կամ կոլեկտիվ իմուիտետի ձեռքբերմանը», – լրագրողներին ասել է փորձագետը:
Սվամինաթանը հավելել է, որ փոքր թվով երկրներում պատվաստված անհատական խմբերը չեն կարողանա ապահովել վիրուսից անվտանգությունը ամբողջ մարդկության համար: Այդ պատճառով՝ նա հիշեցրել է հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: