ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց «Տոյոտա Երևան» ընկերության համալիր սպասարկումը:
«Տոյոտա Երևան» ընկերությունը համարվում է հայկական շուկայի խոշորագույն ավտոդիլերը և TOYOTA և LEXUS ապրանքանիշերի ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի, ինչպես նաև ներմուծված ապրանքանիշերի ավտոմեքենաների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց հաճախորդին օգտագործել առաջադրված խնդրի լուծման պահին անհրաժեշտ հասանելի դրամական միջոցների ծավալը՝ ապահովելով հաճախորդի բիզնեսի անխափան աշխատանքը և բանկային պրոդուկտների լայն տեսականու լիարժեք օգտագործումը:

Արդյունավետ համագործակցության շրջանակներում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը մեկնարկել են ֆիզիկական անձանց համար նախատեսված համատեղ ավտովարկավորման ծրագիր՝ աննախադեպ շահավետ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս մինչև ընթացիկ տարվա վերջ ավտոսրահից ձեռք բերել ավտոմեքենա՝ ընդամենը 4% կանխավճարով:

Իրավաբանական անձանց համար նախատեսված ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի համար: Կորպորատիվ բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում բազմաթիվ վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են՝բիզնեսը և ներդրումները, հիմնական և
շրջանառու միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերի վերաֆինանսավորումը՝կախված ձեռնարկատիրոջ գործունեության ոլորտից և առանձնահատկություններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է մրցակցային տոկոսադրույքներով վարկեր ՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուսական ռուբլով, ազգային արժույթով: ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝
https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս