Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառումն իրականացվում է անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչև կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը (նախկինում այդ պահանջը կիրառվում էր միայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն:
Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյոք իրենք կարող են լքել երկիրը:
Կառավարության թեժ գծից JNEWS-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել այս երկրների հետ սահմանները:
«Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը այս երկրների հետ: Որպես բացառություն, նրանց կարող է թույլ տրվել հատել սահմանը, այդ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը` Հայաստան մեկնելու համար, իսկ Ռուսաստան մեկնելու համար` ռուսական առաքելությանը: Ներկայումս Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները»,-տեղեկացրել են Վրաստանի կառավարության թեժ գծից: