ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի կողմից պարգևատրված 101-ամյա տատիկն ահազանգում է. ինչ է պահանջում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի մայրամուտում գտնվող 101–ամյա Ելենա Նազարյանն ահազանգում է, որ իրեն արհամարված եւ անտարբերության մատնված է զգում իր իսկ հարազատ հողում: 101-ամյա տատիկը անցել է դաժան եւ  վաստակաշատ ուղի, մասնակցել է Առաջին  համաշխարհային պատերազմին, արժանացել է աշխատանքի հերոս կոչման, որպես բուժքույր մեծ ավանդ է ունեցել պատերազմի ընթացքում: Եվ ինչպես ինքն է նշում ամեն զինվորի հետ լաց է եղել, ամեն զինվորի հետ ցավ է ապրել, եւ հիմա երբ արդեն պետք է վայելեր իր աշխատանքի արգասինքները, արժանացել է անտարբերության պետության կողմից:

Մայր եւ որդի ապրում են վարձով, անմխիթար պայմաններում: Ստացած թոշակն էլ վճարում են տան վարձավճար, իսկ գոյության պահպանման այլ միջոցների մասին պարզապես անիմատ է խոսելը:

Ցավալի նույն իրավիճակում է գտնվում  նաեւ վերջինիս որդին՝ Կարեն Մաթեւոսյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, գրեթե անկողնային վիճակում:

Այսպիսով նկատենք, որ թեեւ 101-ամյա տատիկն ու որդին երկար տարիներ է դիմել են տարբեր կառույցներին իրենց ուշադրություն դարձնելու եւ բնակարանով ապահովվելու համար, սակայն ապարդյուն: Եվ մինչ մեր կառավարությունն անտեսում է իր քաղաքացիներին եւ նպատակահարմար չի գտնում մինիմալ կեցության պայմաներով ապահովվելու, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս նախորդ տարում 101 ամյա տատիկին պարգեւատրել է անձնվեր աշխատանքի համար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս