«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-ՀՀԿ, «ՌԵԱԼ-ՄԱԴՐԻԴ»-ԲՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ  անակնկալ հայտարարություն է արել`  նշելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությանն իրեն մրցակից է համարում միայն ՀՀԿ-ին, իսկ ընդդիմությանը հարգում, բայց մրցակից չի համարում: Այս հայտարարությունն արդեն  մեկնաբանվում էր, թե հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու: Ավելին, խոսվեց նաեւ, թե 2011-ի կոալիցիոն հուշագիրը խզվելու է: Հայտարարության հեղինակը` Վարդան Բոստանջյանը, իր խոսքերից արված ենթադրությունները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նմանեցրեց այն անեկդոտին, թե քառակուսի արկղի մեջ պետք է անպայման կլոր լինի, կլորն էլ` դեղին, այսինքն` լիմոն: Բայց, այնուամենայնիվ, նշեց, թե իրենք երբեք չեն ասել, որ մասնակցելու են միասնական ցուցակով:Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բոստանջյանի այն մտքին, որ իրենց մրցակիցը միայն ՀՀԿ-ն է, ասաց. «Բոլորն ուզում են մրցակցել քաղաքականության մեջ Հանրապետական կուսակցության հետ, ֆուտբոլում` «Բարսելոնա»-ի»:




Լրահոս