ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջան-Թուրքիա երկաթգծի կառուցումը կարժենա 434 մլն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա երկաթգծի կառուցման ծախսը գնահատվում է 434 միլիոն դոլար։ Նման հաշվարկ է արել Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վյուսալ Գասըմլին։

Նրա խոսքերով՝ Կարս -Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգիծը Ադրբեջանը կկապի Նախիջևանի ինքնավարության հետ, իսկ Հայաստանը կարող է տրանսպորտային կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Գասըմլին նշել է, որ օգտագործելով Ադրբեջանի հնարավորությունները, Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ կապ ունենալ երկու երկաթգծով՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու ուղղություններով։

Իսկ Ռուսական «Կոմերսանտը» էլ հրապարակել էր տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Ըստ կայքի՝ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լուրջ օգնություն դառնալ Հայաստանի համար, ինչը մինչ այժմ հնարավոր չէր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրները կապվում են միայն մեկ լեռնային ճանապարհով:  Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Եվ երկրորդ`Երևանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որը անցնում է Նախիջևանի միջով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս