Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու կոչերով. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:

Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի:

Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ:

https://ombuds.am/en_us/site/ViewNews/1419




Լրահոս